Թոմաս Մյուլլերը «Բավարիայում» 500-րդ հաղթանակը տարավ

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Բորուսիային»։

Մյունխենյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 34-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։ Նա գոլային փոխանցում կատարեց ու օգնեց իր թիմին հաղթել 3:1 հաշվով։

Մյուլերը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով ակումբի կազմում 500 հանդիպում է հաղթել բոլոր մրցաշարերում։

Մյուլլերը 690 խաղում տարել է 500 հաղթանակ (72,5%) և ընդհանուր առմամբ նվաճել 32 գավաթ։