ՊՍԺ-ն ընտրել է ֆուտբոլիստի, ով կարող է փոխարինել Կիլիան Մբաзպեին, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է ESPN-ը։
Փետրվարի 3-ին ֆրանսիական Le Parisien հրատարակությունը հայտնել էր, որ Մբապպեն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆրանսիացուն փոխարինելու փարիզեցիների գլխավոր տարբերակը կլինի «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ պայմանագիր կնքելը։
24-ամյա պորտուգալացին «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա միլանյան թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։