«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է կիսապաշտպան Պյոտր Զելինսկիի դուրս մնալը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում թիմի հայտացուցակից։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաեւ, որ ֆուտբոլիստը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
«Մենք ոչինչ չունենք այս հրաշալի մարդու և բարձր մակարդակի ֆուտբոլիստի դեմ, բայց նա որոշեց հեռանալ ակումբից:
Մենք պետք է որոշեինք, թե ում վերջապես ընդգրկենք հայտացուցակում»,- իր սոցցանցերում մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան Դե Լաուրենտիսին։