Հայտնի է, թե երբ կվերադառնա Էդեր Միլիտաոն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, թե երբ կվերադառնա պաշտպան Էդեր Միլիտաոն, ով օգոստոսին պատռել էր ձախ ծնկի առաջի խաչաձև կապանները։

«Միլիտաոն կվերադառնա ապրիլին կամ մարտի վերջին։ Նա աստիճանաբար լավանում է։ Ալաբայի վնասվածքից հետո մենք որոշեցինք, որ արտակարգ իրավիճակում կարող ենք Չուամենին թողնել եզրային պաշտպանի դիրքում, և նա լավ խաղաց։

Կամավինգան երբեք չի խաղացել կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայն ունի անհրաժեշտ որակներ։ Նա շատ արագ է տիրապետում գնդակին, շատ ուժեղ և շատ արագ է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը: