Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Ասթոն Վիլան» ջախջախեց «Շեֆիլդ Յունայթեդին» (5:0):
Հարձակվող Օլի Ուոթկինսն այս խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա ունի 21 միավոր (11+10) գոլ+ փոխանցում համակարգում։
28-ամյա հարձակվողը դարձել է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում առաջին ֆուտբոլիստը, ով խփել է 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Ուոթկինսը գոլերի քանակով զիջում է «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահին (14+8), բայց առաջ է Հենգ-Մին Սոնից (12+5) և Էրլինգ Հալանդից (14+4):
Ըստ Opta-ի՝ Ուոթկինսը դարձավ «Ասթոն Վիլայի» առաջին ֆուտբոլիստը, ով 10+10 ցուցանիշի հասավ Պրեմիեր Լիգայում 1995/96 մրցաշրջանում Դուայթ Յորքից հետո: