«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լա Լիգայի 23-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (3:1):
Գերմանացի կիսապաշտպանը 9 գոլային փոխանցում է կատարել 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում։
Սա Գյունդողանի լավագույն ցուցանիշն է: Նախկինում նա 2018/19 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում կատարել է առավելագույնը 8 գոլային փոխանցում։