Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ, 1982 թվականի Աշխարհի չեմպիոն Ջովանի Գալլին գովաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին։
Ըստ Գալիի՝ Վլահովիչը կարող է մրցաշրջանում 50 գոլ խփել «Մանչեսթեր Սիթիում» Էրլինգ Հոլանդի դիրքում խաղալիս:
«Ես Դուշանին ճանաչում եմ «Ֆիորենտինայում» խաղալու ժամանակ։ Նա անհավանական է, նա ամեն ինչ ունի իր զինանոցում։ Նա ունի վճռականություն և ցանկություն, ֆիզիկական կարողություն և «մարդասպան» ձախ ոտք։ Նա ուժեղ է գլխով խաղալիս: Նա առողջական խնդիրներ ուներ, բայց հիմա ցուցադրում է չեմպիոնական մակարդակ։
Եթե ես լինեի Գվարդիոլայի տեղը, և նրանք ինձ առաջարկեին փոխանակել Հոլանդին Վլահովիչի հետ, ես կհամաձայնեի։ «Յուվենտուսը» պարզապես չի ստեղծում այնքան հնարավորություններ, որքան «Սիթին»: Բայց Դուշանը, այնուամենայնիվ, 12 գոլ խփել է։ Կցանկանայի նրան տեսնել ավելի հարձակվողական թիմում։ Եթե նա խաղար «Սիթիում», ապա մեկ մրցաշրջանում նույնպես 50 գոլ կխփեր»,- Գալիի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։