«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նշել է «կարմիր սատանաների» 21-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդի առաջընթացը։
«Դուք կարող եք տեսնել, որ Հոյլունդը լավանում է: Մենք վստահում ենք նրան։
Նա նորից ու նորից բարկանում է, երբ գոլ չի խփում, բայց դրա համար մենք ընտրեցինք նրան: Նա հանգիստ է և դիմացկուն, կարողանում է ինքնադրսևորվել սթրեսային իրավիճակներում։ Չի եղել ոչ մի պահ, որ նա ցանկանար հանձնվել»,- X սոցիալական ցանցում Տեն Հագի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։