ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մադրիդյան ակումբ տեղափոխվելուց առաջ պայման է դրել «Ռեալին»։
Ինչպես հայտնում է ESPN-ը, ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալից» պահանջում է, որ ակումբը իրեն թույլ տա Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը ներառված չեն ՖԻՖԱ-ի օրացույցում, ուստի խաղացողները պետք է անձնական թույլտվություն ստանան ակումբներից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն նախնական համաձայնություն է տվել «Ռեալ» տեղափոխվելու համար։