«Բայերն» ավելի շատ միավոր է վաստակել, քան անցած ամբողջ մրցաշրջանում

Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում «Բայերը» 2։0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։

Լևերկուզենի թիմն այժմ ունի 52 միավոր։

Սա հատկանշական է նրանով, որ «Բայերը» ամբողջ անցած մրցաշրջանում վաստակել է 50 միավոր՝ 34 տուրից հետո զբաղեցնելով 6-րդ տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։

Ըստ Opta-ի՝ Բունդեսլիգայի միայն երկու թիմեր են վաստակել 52-ից ավելի միավոր 20 խաղում. «Բավարիային» դա հաջողվել է 2013/14 (56) և 2015/16 (53) մրցաշրջաններում: