Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը արգելափակել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական թոփ-ակումբը ցանկանում էր ուրուգվայցու հետ պայմանագիր կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Չավին Արաուխոյին համարում է շատ կարևոր խաղացող «Բարսելոնայի» համար։
Ռոնալդը կատալոնական թիմի գույները պաշտպանում է 2020 թվականի հոկտեմբերից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Ուրուգվայցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։