ՊՍԺ-ն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Կիլիան Մբապպեի եղբոր հետ

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» դադարեցրել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեի կրտսեր եղբոր՝ Իթան Մբապպեի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունների գործընթացը, քանի որ թիմը համոզված է, որ ֆրանսիացին շուտով կմեկնի Մադրիդի «Ռեալ», հայտնում է լրագրող Խոսե Ալվարեսը X սոցիալական ցանցի իր էջում։

Նախկինում մի շարք աղբյուրներ հայտնում էին, որ Կիլիան Մբապպեն «Ռեալի» հետ բանակցությունների առաջադեմ փուլում է և շուտով պաշտոնապես պետք է հայտարարվի մադրիդցիների հետ պայմանագրի ստորագրման մասին։

Իտան Մբապպեն 17 տարեկան է։ Նա խաղում է կենտրոնական և հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Այս մրցաշրջանում Իտանը երիտասարդական թիմում անցկացրել է 13 հանդիպում, որտեղ դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։