«Մոնակոն» հայտարարել է պաշտպան Վանդերսոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Մոնակոն» հայտարարել է պաշտպան Վանդերսոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2027 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպանի արժեքը գնահատում է 20 մլն եվրո։ Վանդերսոնը «Մոնակո» է տեղափոխվել «Գրեմիոյից» 2022 թվականի հունվարին 11 միլիոն եվրոյի դիմաց։