Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի առաջնությունում Միլանի «Ինտերի» հետ վաղը կայանալիք հանդիպման սպասելիքներով։
Հիշեցնենք, որ տուրի կենտրոնական հանդիպման նախօրեին «ծեր սինյորան» մրցաշարային աղյուսակում մեկ միավորով է զիջում «ներաձուրիին»: Միևնույն ժամանակ, «Ինտերը» խաղը ձեռքի տակ ունի: «Ինտերը» Սկուդետոյի բացահայտ ֆավորիտն է, և մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այս թիմին:
Արտաքին խոսակցությունները մեզ չեն վերաբերում, մենք պետք է կենտրոնանանք մեր արածի վրա։ Ֆուտբոլում շատ անորոշություն կա, մենք պետք է զգոն մնանք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալեգրին։