«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինին 36 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Ես մրցել եմ աշխարհի լավագույն երկրպագուների առջև և ուզում եմ մի պահ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են ինձ իմ կարիերայի ընթացքում: Ձեր աջակցությունն ու կիրքը ինձ անվերջ ոգեշնչել են»,- գրել է Ֆելաինին սոցցանցում:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ֆելաինին հաղթել է Եվրոպա Լիգան, Անգլիայի Գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Լիգայի գավաթը։ 2018 թվականին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ է նվաճել։