Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, անգլիացին հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում:
Հնարավոր տրանսֆերը կարող է արժենալ 60-70 միլիոն եվրո։
Ռեշֆորդը «Ատլետիկո Մադրիդում» կարող է փոխարինել Անտուան Գրիզմանին, ով հույս ունի խաղալ MLS-ում:
Նշվում է, որ Ռեշֆորդի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»։