Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, 38-ամյա կիսապաշտպանը մտածում է Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
Մադրիդյան թիմի և Մոդրիչի միջև գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուկան անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվել Սաուդյան Արաբիայի առաջնության և MLS-ի ակումբներից։