«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին մամուլի ասուլիսի ժամանակ զանգահարել է իր ատամնաբույժը։
«Ատամնաբույժը զանգում է. Սա կարող է կարևոր լինել»,- ասել է Կլոպը և ցուցադրել հեռախոսը՝ առաջացնելով մամուլի ասուլիսի սենյակում գտնվող լրագրողների ծիծաղը։
56-ամյա գերմանացի մասնագետը հունվարի 26-ին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։
22 խաղից հետո մերսիսայդցիները 51 միավորով գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: