Էրլինգ Հոլանդի գործակալը որոշել է իր ֆուտբոլիստի նոր ակումբը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը որոշել է իր ֆուտբոլիստի նոր ակումբը։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, նորվեգացու ներկայացուցիչները կարծում են, որ նա պետք է կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»: Նախկինում հաղորդվում էր, որ անձամբ՝ Հոլանդը, նույնպես անհրաժեշտություն է տեսնում «Ռեալ» տեղափոխվելու՝ անհատական ​​մրցանակների տեր դառնալու համար։

Առանցքային իրադարձությունը, որը նորվեգացուն հանգեցրել է այս որոշմանը, FIFA Best Football Awards 2023 մրցանակաբաշխությունն էր, որում 2023 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել արգենտինացի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։