Մարկուս Ռեշֆորդը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 26-ամյա ֆուտբոլիստի թիրախում «Արսենալն» է։ Հաղորդվում է, որ «զինագործները» կփորձեն պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Նշվում է, որ ֆուտբոլիստի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» մնում է կասկածի տակ այն բանից հետո, երբ վերջինս կարգապահական խնդիրներ ունի։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։