«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի ողջ պատմության ընթացքում գոլային փոխանցումների քանակով լավագույն եռյակում է, հայտնում է Opta Sports-ը։
32-ամյա բելգիացին գոլային փոխանցում է կատարել Խուլիան Ալվարեսին Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղում։
Այս գոլային փոխանցումը Դե Բրույնեի համար 104-րդն էր Պրեմիեր Լիգայում։ Նա շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին, ով 103 գոլային փոխանցում կատարեց։
Այժմ «Սիթիի» կիսապաշտպանից առաջ են միայն «Արսենալի» և «Չելսիի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը (111 փոխանցում) և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը (162)։