«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (4-1)։
«Պետք է հիանալի խաղալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Չելսին» է: Սա գերտաղանդավոր թիմ է։ Ինչպես «Լիվերպուլը» սկսեց խաղը, իսկապես ուժեղ էր: Կարող էինք ևս մեկ կամ երկու գոլ խփել։ Քոնոր Բրեդլիի խաղը անհավատալի էր։
Այս պահին նա պարզապես թռչում է։ Նա քրտնաջան աշխատում է և լավ ֆուտբոլիստ է։ Մեր ունեցած բոլոր վնասվածքների պատճառով մենք չենք կարողանա արդյունքի հասնել, եթե այդպիսի երիտասարդ խաղացողներ չհայտնվեն»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Լիվերպուլը» վաստակեց 51 միավոր և շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» 31 միավորով 10-րդ տեղում է։