«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է մերսիսայդյան ակումբից հեռանալու իր որոշումը։
«Չեմ ասի, որ ուզում եմ հեռանալ։ Բայց ես պետք է դա անեմ: Եթե ես չեմ կարող լինել այն մարզիչը, ով կառաջնորդի թիմին Չեմպիոնների Լիգայում հաղթանակի, ապա ինչո՞ւ շարունակել: Ես չեմ ուզում ուղևոր լինել։ Այդ իսկ պատճառով որոշեցի հեռանալ»,- գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում TNT Sports-ը։
Պրեմիեր Լիգայի 22 տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով գերազանցելով ամենամոտ հետապնդողին՝ «Մանչեսթեր Սիթիին»: