«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը վնասվածք է ստացել Լա Լիգայի 20-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում։ Խաղացողը փոխարինվեց արդեն հանդիպման 7-րդ րոպեին։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Տորեսը բաց կթողնի մոտ մեկ ամիս ազդրի վնասվածքի պատճառով: Սպասվում է, որ 23-ամյա խաղացողը բաց կթողնի «Ալավեսի» (փետրվարի 3), «Գրանադայի» (փետրվարի 11), «Սելտայի» (փետրվարի 17), «Նապոլիի» (փետրվարի 21) և «Խետաֆեի» (փետրվարի 24) դեմ հանդիպումները։
2023/24 մրցաշրջանում Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։