«Ասթոն Վիլան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Ասթոն Վիլան» հայտարարել է Միդլսբրոյի և Անգլիայի երիտասարդական հավաքականի վինգեր Մորգան Ռոջերսի հետ պայմանագիր կնքելու մասին:

21-ամյա ֆուտբոլիստի հետ տրանսֆերի ու պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 9,4 մլն եվրո։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 33 խաղում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: