Մյունխենի «Բավարիան» հայտարարել է շվեդական ԱԻԿ ակումբից 16-ամյա հարձակվող Ջոնահ Կուսի-Ասարեի տեղափոխության մասին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երիտասարդ ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի վրա արժեցել է 6,5 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Կուսի-Ասարեն Շվեդիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 300 հազար եվրո։