Տոնի Կրոսը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դիտարկում է Գերմանիայի հավաքականում ելույթները վերսկսելու հնարավորությունը, հայտնում է Athletic-ը։

34-ամյա ֆուտբոլիստը լավ հարաբերություններ է պահպանում թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ։ Նա կարող է վերադառնալ տնային Եվրոպայի առաջնության հայտացուցակ:

Կրոսը ազգային հավաքականից հեռանալու մասին հայտարարեց 2021 թվականի ամռանը։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 106 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։

Այս մրցաշրջանում Կրոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։