«Վալենսիայի» պաշտպանը մոտ է մադրիդյան գրանդ տեղափոխվելուն

Մադրիդի «Ատլետիկոն» մոտ է «Վալենսիայի» պաշտպան Գաբրել Պաուլիստային ձեռք բերելուն, հաղորդում է Relevo-ն։

Նշվում է, որ բրազիլացին արդեն ժամանել է Մադրիդ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։ Պաուլիստան մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը «Վալենսիայի» հետ և 6 ամսով պայմանագիր կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գաբրիելը 18 հանդիպում է անցկացրել՝ չխփելով ոչ մի գոլ։