Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցում։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոները» չեն ստորագրի կիսապաշտպանի հետ և հույսը դնում են Կրոսի վրա, ում պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ «Ռեալը» պատրաստ է նրան երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականը, սակայն ակումբը վստահ չէ, որ կկարողանա համաձայնության գալ անձամբ ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի կիսապաշտպանը բազմիցս է մտածել կարիերան ավարտելու մասին, սակայն գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշում է խաղացողի կարևորությունը, ուստի աշխարհի չեմպիոնի հեռանալը հետաձգվում է։
Ընթացիկ մրցաշրջանում Տոնի Կրոսն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։