«Նապոլին» երկարաձգել է պայմանագիրը Մատեո Պոլիտանոյի հետ

«Նապոլին» համաձայնել է երկարաձգել պայմանագիրը եզրային հարձակվող Մատեո Պոլիտանոյի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 29 հանդիպում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Պոլիտանոն «Ռոմայի» սան է: Նա խաղացել է նաև «Սասուոլոյի», «Պեսկարայի» և «Ինտերի» կազմում։ Ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականի սկզբից։ Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած 12 խաղում նա խփել է 3 գոլ։