Ժերոմ Բոատենգը կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում

«Սալերնիտանան» համաձայնել է համագործակցել «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի տեղեկություններով՝ չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, ֆուտբոլիստը ժամանել է Իտալիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ 35-ամյա հենակետային խաղացողը նոր թիմում հանդես կգա առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Նշվում է, որ բոլոր փաստաթղթերը կարող են ստորագրվել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, քանի որ Բոատենգը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։

Հիշեցնենք, որ Բոատենգը «Բավարիայում» հանդես է եկել 10 տարի։ Այս ընթացքում գերմանացի պաշտպանը գերմանական ակումբի հետ նվաճել է 25 տիտղոս։