Հայտնի է, թե որքան բաղ կթողնի Ժոաու Ֆելիշը

Այսօր կատալոնական ակումբը հայտարարեց, որ պորտուգալացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ 24-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ կոճի սալջարդ։

Լրագրող Թոնի Խուանմարտիի խոսքով՝ Ֆելիշը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ չորս շաբաթ։

Այսպիսով, հարձակվողի մասնակցությունը «Նապոլիի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 21-ին Նեապոլում, գործնականում բացառված է։

Ֆելիշը, ով «Բարսելոնայում» է խաղում վարձավճարով, «Բլաուգրանայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։