Բրունո Գիմարայեշին ուզում է գնել մադրդիդյան ակումբը

Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստ է փնտրում, որը կհամալրի իր կիսապաշտպանության գիծը։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, մադրիդյան գրանդը ամռանը կարող է «Նյուքասլից» գնել Բրունո Գիմարայեշին: Աղբյուրի համաձայն՝ Գիմարայեշի տրանսֆերային արժեքը Մադրիդի «Ռեալի» համար կարող է կազմել 60 միլիոն եվրո։ Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում բարձր են գնահատում մի քանի պատճառով:

Նախ, Գիմարայեշը կարող է փոխարինել Լուկա Մոդրիչին կամ Տոնի Կրոսին։ Երկրորդ՝ Բրունոն ունակ է գործել կիսապաշտպանության տարբեր դիրքերում։ Երրորդը՝ նա գիտի, թե ինչպես ստեղծել գոլային պահեր։

Նախկինում լուրերը ակտիվորեն կապում էին Բրունո Գիմարայեշին մեկ այլ թոփ-ակումբի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: