Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել Դի Մարիան պատմել է, թե ինչ խորհուրդ կտա իր հայրենակից Ալեխանդրո Գառնաչոյին, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Միակ բանը, որ ես չէի անի, եթե նրա փոխարեն լինեի, դա Ռոնալդուի ոճով գոլի տոնելն է։ Ես գոլ կխփեի ու կնշեի Մեսսիի ոճով»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Գառնաչոն երբեմն գոլեր է տոնում անգլիական ակումբի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի ոճով, ով գրեթե ողջ կարիերան անցկացրել է Լիոնել Մեսսիի հետ պայքարելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակի համար։