«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին մոտ է մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով «Ֆիորենտինա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆիորենտինան» պատրաստ է ամբողջությամբ փակել իտալացի հարձակվողի աշխատավարձը։ Ֆուտբոլիստը ավելի վաղ մերժել էր այլ երկրների թիմերի երեք առաջարկ։
30-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում հռոմեական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Միևնույն ժամանակ, իտալացու շուկայական արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 6 միլիոն եվրո: