«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հեռանալու մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռակիտիչը մոտ է սաուդյան «Ալ-Շաբաբ» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել։
Այս մրցաշրջանում Ռակիտիչը բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։