«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Սաիդ Բենրահման կարող է կարիերան շարունակել «Լիոնում», հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբն արդեն բանակցություններ է վարել «Վեսթ Հեմի» հետ 28-ամյա ալժիրցու հնարավոր տրանսֆերի շուրջ։ «Լիոնը» Բենրահմայի համար առաջարկել է 20 միլիոն եվրո՝ առանց բոնուսների, սակայն լոնդոնցիները դեռ չեն որոշել, թե ինչ անել եզրային հարձակվողի հետ։ Նշվում է, որ «Լիոնը» վստահ է Բենրահմայի՝ թիմը փոխելու ցանկության մեջ, իսկ ֆրանսիական ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորը նրա տաղանդի երկրպագու է։
Այս մրցաշրջանում Բենրահման «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում կարողացել է մեկ գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt պորտալը Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 22 միլիոն եվրո։