Ռահիմ Ստերլինգը կարող է կարիերան շարունակել մադրիդյան ակումբում

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը հնարավորություն ունի խաղալու Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացել է Todofichajes պորտալը։

Ըստ լրագրողների՝ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 29-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու հարցում։ «Ատլետիկոյի» ղեկավարությունը պատրաստ է 40 միլիոն եվրո հատկացնել Ստերլինգի գնման համար, մինչդեռ «թոշակառուները» ցանկանում են ֆուտբոլիստի համար ստանալ 10 միլիոնից ավելի։

Ռահիմի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Ստերլինգը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։