Անցյալ շաբաթ Չավին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Այս լուրերից հետո լրատվամիջոցները սկսեցին մտածել, թե ով է դառնալու Չավիի փոխարինողը կատալոնական ակումբում։ Յուրգեն Կլոպի եւ Միկել Արտետայի անունները հաճախ էին շոշափվում։
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ըստ շրջանառվող լուրերի, առաջարկել է «Բարսայի» ղեկավարությանը դիտարկել Պրեմիեր Լիգայի մեկ այլ մասնագետի թեկնածությունը։ Ըստ Fichajes-ի՝ Գվարդիոլան կարծում է, որ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին կարող է հաջողության հասնել «Բարսելոնայում»: