Մանուել Ականջին և Ջոն Սթոունսը վերականգնվել են վնասվածքներից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է պաշտպաններ Մանուել Ականջիի և Ջոն Սթոունսի վիճակի մասին, ովքեր վնասվածքների պատճառով չեն մասնակցել վերջին հանդիպումներին։

«Մենք վնասվածք ունեցող ֆուտբոլիսներ չունենք: Մանուն վերադարձել է, լավ է մարզվում, ծունկը նրան չի անհանգստացնում: Ջոնը նույնպես։ Սա լավագույն նորությունն է։ Հիմա սկսվում է մրցաշրջանի կարևոր մասը։

Անգլիայի Գավաթը, Չեմպիոնների Լիգան մոտ են և, իհարկե, Պրեմիեր Լիգան. կարևոր է, որ բոլոր ֆուտբոլիստները հասանելի լինեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ իսպանացի մասնագետը հայտնել էր, որ նորվեգացի Էրլինգ Հոլանդը լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբում։