Հայտնի է, թե որքան կարժենա Վինիսիուսի տրանսֆերը ՄՅՈւ-ի համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի առաջնությունում։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Լոս Բլանկոները» կարող են վաճառել իրենց աստղին, եթե ձեռք բերեն ֆրանսիացի Կիլիան Մբապպեին:

Վինիսիուսի տրանսֆերը մանկունիանցիների համար կարժենա մոտավորապես 135 մլն ֆունտ (160 մլն եվրո): Եթե ​​գործարքը կայանա, ապա դա կլինի ֆուտբոլի պատմության երրորդ ամենաթանկ տրանսֆերը:

Ավելի թանկ արժեն միայն Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ, ինչպես նաև ՊՍԺ-ի և «Մոնակոյի» գործարքը Կիլիան Մբապպեի համար։

Ժունիորը «արքայական» ակումբում է հանդես գալիս 2018 թվականից։