Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Օսասունայի» դեմ հանդիպումը (1-1) 521-րդն էր «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսի համար Լա Լիգայում։
37-ամյա իսպանացին Իսպանիայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով տեղափոխվել է ութերորդ՝ առաջ անցնելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիից (520)։
Ռամոսը «Սևիլիայի» սան է։ Նա իր նորամուտը նշել է Իսպանիայի առաջնությունում 2004 թվականի հունվարին։
2005 թվականի օգոստոսին Ռամոսը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի կազմում խաղաց մինչև 2021 թվականի հուլիսը։ Դրանից հետո ֆուտբոլիստը երկու մրցաշրջան անցկացրեց ՊՍԺ-ում և վերադարձավ «Սևիլիա» 2023 թվականի սեպտեմբերին։