«Ռոման» շուտով կհայտարարի նոր տրանսֆերի մասին

«Լայպցիգի» ձախ պաշտպան Անջելինոն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», հաջորդ շաբաթ կներկայացվի որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին Հռոմ կժամանի երկուշաբթի՝ հունվարի 29-ին, բուժզննում անցնելու համար։ Դրանից հետո «Ռոման» խաղացողին վարձակալում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 6 միլիոն եվրոյով գնելու իրավունքով։Նշվում է, որ «Գալաթասարայը» հավանություն է տվել գործող վարձակալության պայմանագրի վաղաժամկետ խզմանը։

Այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։