«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է ռասիզմի մասին՝ Ա Սերիայի 21-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղում թիմակից Մայք Մանյանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։
«Մենք պետք է փորձենք պայքարել ստեղծված իրավիճակի դեմ։ Ռասիզմը երբեք չի ավարտվի, բայց մենք պետք է պայքարենք դրա դեմ։
Նա շատ նյարդային էր, նա չէր ուզում խաղալ, քանի որ սա առաջին անգամը չէր, որ նման բան էր տեղի ունենում: Անձամբ ես ցավում եմ բոլոր սևամորթ խաղացողների համար։ Ռասիզմը մի բան է, որի հետ բոլոր խաղացողներն ու ակումբները պետք է պայքարեն խաղադաշտում»,- ասել է Լեաուն Che Tempo Che Fa-ի եթերում։
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի ընթացքում ֆրանսիացի դարպասապահը մրցավարին բողոքել էր իր հասցեին հնչած ռասիստական վիրավորանքներից։ Ֆուտբոլիստը գնացել է տրիբունա՝ չցանկանալով շարունակել խաղը, սակայն թիմակիցները նրան համոզել են վերադառնալ։