Ֆուտբոլային գործակալ Ֆլորին Մանյան, ով ներկայացնում է անգլիական «Թոթենհեմի» պաշտպան Ռադու Դրագուշինի շահերը, բացատրել է, թե ինչու է ֆուտբոլիստը հրաժարվել «Բավարիայից»։
«Երբ Մյունխենի «Բավարիայից» առաջարկ է գալիս, դուք պետք է դանդաղեցնեք և գնահատեք այն: Մենք նրանցից մեկ գիշեր խնդրեցինք մտածելու համար, բայց այդ ժամանակ արդեն խոսքը տվել էինք «Թոթենհեմին»: Տուխելն անձամբ է զանգահարել Ռադուին, կես ժամ զրուցել է նրա հետ։
Ես լսեցի այն ամենը, ինչ նա ասաց: Տուխելը Դրագուշինին հարցրել է, թե արդյոք նա կարող է խաղալ աջ պաշտպանի դիրքում, սակայն չի ասել, որ կցանկանար այնտեղ օգտագործել Ռադուն։ Եվ այդ ժամանակ խաղացողն արդեն կատարել էր իր ընտրությունը՝ հօգուտ «Թոթենհեմի»», – Մանիի խոսքերն է մեջբերում Fanatik-ը։