«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը հրաժարվել է տեղափոխվել «Լիոն», հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա դանիացու նկատմամբ հետաքրքրությունը մնում է շուկայում, և նա կարող է թիմը փոխել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը։
Հոյբյերգը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է թիմային 23 հանդիպման և արդյունավետ չի եղել։