«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա իսպանացին իր մոտակա հեռանալու մասին արդեն տեղեկացրել է իր անմիջական շրջապատին։
Նաև պնդում են, որ Արտետայի որոշումը կապված չէ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի ապագա թափուր պաշտոնի հետ, թեև Կատալոնիայի նախագահ Ժոան Լապորտան հարգում է մասնագետին և կցանկանար, որ նա մի օր գլխավորի թիմը։
Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականից։ 21 խաղից հետո «զինագործները» 43 միավորով 3-րդն են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում:
Հունվարի 26-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալու մասին։ Հաջորդ օրը նման հայտարարություն արեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։