Միկել Արտետա. «Ես չեմ հասկանում, թե որտեղից է այս լուրը և ինչի վրա է հիմնված»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։

«Ամռանը կհեռանա՞ք ակումբից․ Ոչ, այս լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ես չեմ հասկանում, թե որտեղից է այս լուրը և ինչի վրա է հիմնված։ Ես իսկապես տխուր եմ, որ նման լուրեր են հայտնվում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ իսպանացի մասնագետը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո լքել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։