Անգլիայում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով շիշ է նետել «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա

Ոստիկանությունը ձերբակալել է լիվերպուլցի 23-ամյա տղամարդուն, ով դեկտեմբերի 17-ին «կարմիր սատանաների»՝ մերսիսայդցիների հետ խաղից առաջ շիշ է նետել «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդուն ձերբակալել են մերսիսայդյան իրավապահ մարմինները։ Թե ինչ մեղադրանք է առաջադրվելու նրան, այս փուլում հայտնի չէ։ Ապակե շիշը հարվածել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսին և ապակին ճաքել։ Մանկունյանական ակումբի ներսում գտնվող խաղացողներից և անձնակազմից ոչ ոք չի տուժել։

2023 թվականի դեկտեմբերի 17-ին «Լիվերպուլը» հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեդին» Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։