Յակուբ Կիվերը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Միլանը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Յակուբ Կիվերի տրանսֆերի շուրջ, հայտնում է Calciomercato-ն։

Իտալական ակումբը ակնկալում է գործարքն ավարտին հասցնել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:

«Միլանը» դիտարկում է նաև «Ալ Ահլիի» պաշտպան Մերիհ Դեմիրալին ձեռք բերելու տարբերակը:

Կիվերը «Արսենալում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է «զինագործների» 16 հանդիպման և արդյունավետ չի գործել։